‘Հերթական ահաբեկչությունը Դամասկոսում՝ 16 մարդ զոհվել է’

762

Դամասկոսի հյուսիսարևմտյան Քաթանա արվարձանում, որտեղ իշխանական ուժերն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են ետ մղել ընդդիմադիր զորքերին, ականապատ մեքենա է պայթել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ահաբեկչության հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ կայայք և երեխաներ:

Հատկանշական է, որ Քաթանայի ահաբեկչությանը նախորդել է «Սիրիայի բարեկամներ» միջազգային առաքելության՝ Մարոկկոյում կայացած համաժողովը, որի ընթացքում ճանաչվել է Սիրիայի ազգային դաշինքի լեգիտիմությունը: Հիշեցնենք, որ Բաշար ալ Ասադի հակառակորդներին պաշտպանել են, մասնավորապես, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պարսից ծոցի 6 պետությունները (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, ԱՄԷ, Օման, Քաթար և Քուվեյթ) և Արաբական լիգայի կազմում ընդգրկված պետությունների մեծամասնությունը: 

Նախորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարի փեսայի շինարարությունը «նստացրել» է «Հանարդնախագիծ»-ի շենքի հիմքե՞րը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ-ի համագումարին կորոշվի ընտրություններում մասնակցության ձևաչափը’