Հերթական գոլազուրկ ոչ-ոքին՝ ԱԱ-2022-ում (տեսանյութ)

299
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին խաղում մրցեցին Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Սա չորրորդ 0-0 հաշվով ավարտված խաղն էր ԱԱ-2022-ում: Գոլազուրկ ավարտ են ունեցել նաև Դանիա — Թունիս, Մեքսիկա — Լեհաստան և Մարոկկո — Խորվաթիա հանդիպումները:

Արգենտինական «Վելես Սարսֆիլդի» պաշտպան Դիեգո Գոդինը, խաղադաշտ դուրս գալով Ուրուգվայի հավաքականի մեկնարկային կազմում, դարձել է հարավամերիկյան թիմի պատմության՝ աշխարհի առաջնությանը մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը (36 տարեկան և 281 օրական): Նա գերազանցել է 1954-ի Մունդիալին մասնակցած Աբդուլիո Վարելայի ցուցանիշը: Ուրուգվայցի կիսապաշտպանն ԱԱ-1954-ում խաղացել էր 36 տարեկան և 279 օրականում: 

Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում ուժերը կչափեն Պորտուգալիայի ու Գանայի հավաքականները: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

H խմբի երկրորդ տուրում Հարավային Կորեան նոյեմբերի 28-ին կխաղա Գանայի դեմ, Ուրուգվայը նույնը օրը կմրցի Պորտուգալիայի հետ:

ԱԱ-2022, առաջին տուր

H խումբ

Ուրուգվայ — Հարավային Կորեա՝ 0-0 (տեսանյութ)

Նախորդ հոդվածըԻնքնիշխանության լուծարման ավարտական փուլը. «ՉԻ»
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Պորտուգալիայի թիմն ուժեղ էր Գանայից՝ 3:2 (տեսանյութ)