‘Հերթական ներկայացումը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ’

719

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դրամատիկ եւ անհավանական սյուժեով հանդիպումների թերեւս 90 տոկոսը տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ: Մանկունյանցիները հանդես են գալիս հին, բրազիլական խոսքի համաձայն. «Մենք խփում են, որքան անհրաժեշտ է, մեզ խփում են, որքան կարող են»:

Գրեթե յուրաքանչյուր խաղում «Յունայթեդը» պարտադիր գոլ է բաց թողնում, սակայն որքան էլ բաց թողնի, միեւնույն է, հանդիպումն ավարտվում է նրանց հաղթանակով: Իսկ կամային հաղթանակների թվով Ալեքս Ֆերգյուսոնի սաները երեւի արդեն Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ են սահմանել: Այսօր նրանք 8-րդ անգամ հաղթեցին՝ հաշվի մեջ պարտվելիս: Ընդ որում, մանկունյանցիները «Նյուքասլին» հանդիպման ընթացքում երեք անգամ զիջում էին, սակայն ի վերջո հաղթանակ տարան 4:3 հաշվով: Ընդ որում, բարի հեքիաթի պես, հաղթական գնդակը միշտ խփում են վերջին վայրկյաններին:

Ի դեպ, այս խաղում տեղի ունեցավ մի ուշագրավ դրվագ. 29-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էվանսը ինքնագոլի հեղինակ դարձավ, սակայն եզրային մրցավարը բարձրացրեց դրոշը եւ խաղից դուրս վիճակ արձանագրեց եւ գոլը չհաշվեցին: Սակայն հանդիպման գլխխավոր մրցավարը մեկ րոպե անց ինքնուրույն չեղյալ համարեց եզրային մրցավարի որոշումը եւ արձանագրեց գոլը՝ «արժանանալով» Ալեքս Ֆերգյուսոնի անեծքներին:

Այս հաղթանակից հետո մանկունյանցիները վաստակեցին 46 միավոր եւ էլ ավելի ամրապնդեցին իրենց առաջատար դիրքը, քանի որ հիմնական մրցակիցը՝ «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով պարտվեց «Սանդերլենդին»՝ 0:1: Ճակատագրի հեգնանքով, միակ գոլի հեղինակ դարձավ Ադամ Ջոնսոնը, որը դեռ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս հենց «Սիթիի» կազմում:

Անգլիայի առաջնություն՝ 19-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Նյուքասլ»՝ 4:3

Էվանս, 25, Էվրա, 58, Վան Պերսի, 71, Չիչարիտո, 90 –Պերչ, 4, Էվանս, 29 (ինքնագոլ), Սիսե, 68


«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0 

Ադամ Ջոնսոն, 53


Նախորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմություն. Բանակի հրաձգության հետեւանքով 20 մարդ զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Քոչարյանը հրապարակել է քաղաքական գործիչների՝ «Ձմեռ պապին ուղղված նամակների» շարքը ‘