‘Հերթական ողբերգական դեպքը՝ «Դրախտ» հյուրանոցում. Կա 4 զոհ’

2471

Երեկ՝ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լոռու մարզի Գյառգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22- ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացածների վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառը եղել մոլոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ քաղաքացիների մահվան պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:

Երեկ  ձերբակալվել է ռեստորանային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Թորսոյանը:

Կայքը հիշեցնում է, որ  նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս Ստեփանավանի քաղաքապետն է:

Սա առաջին դեպքը չէ, երբ նշված հյուրանոցառեստորանային համալիրում տեղի են ունեցել նման ողբերգական դեպքեր:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Կուբային կզիջի 30 միլիարդանոց պարտքի մի մասը’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Հակառակորդը դադարեցրել է կրակը հայկական կողմի պատասխանից հետո’