‘Հերթը հասավ Մայքլ Դուգլասին. Նրան մեղադրում են ոտնձգության մեջ’

2480

Ամերիկացի լրագրող Սյուզան Բրոուդին դերասան եւ ռեժիսոր Մայքլ Դուգլասին սեռական ոտնձգության մեջ է մեղադրել: Մոտ մեկ շաբաթ առաջ Դուգլասը հայտարարել է, որ հնարավոր է՝ մոտ օրերս նրա դեմ մեղադրանքներ հնչեցվեն, եւ վաղօրոք հերքել էր դրանք:

Hollywood Reporter-ի հետ զրույցում Բրոուդին հայտնել է, որ 1980-ականների վերջերին աշխատում էր Stonebridge Productions պրոդյուսերական ընկերությունում, եւ այդ ժամանակ Մայքլ Դուգլասի պահվածքը նրան վիրավորել է: Լրագրողի պնդմամբ, Դուգլասն իր ներկայությամբ հեռախոսով խոսելիս շատ էր հայհոյում, իսկ մի անգամ նրա բնակարանում, որտեղ պետք է մի ֆիլմի սցենար քննարկվեր, դերասանն, իբր, սկսել է Բրոուդիի ներկայությաբ ձեռնաշարժությամբ զբաղվել:

Լրագրողը դուրս է փախել բնակարանից՝ իրեն խիստ նվաստացած զգալով:

«Ես հասկացա, որ նա կարծում է, թե կարող է անել, ինչ ուզի, որովհետեւ նա շատ ավելի մեծ իշխանություն ուներ, քան ես», — ասել է Բրոուդին: Նույն տարվա ընթացքում նա լքել է Դուգլասի ընկերությունը:

Դերասանն ի պատասխան նշել է, որ նման մերկապարանոց հայտարարությունները կարող են հեղինակազրկել անցած աշնանից թափ առած #MeToo շարժմանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. «ԿՈԿՈ». (COCO)’