‘Հերթը հասավ փիլիսոփայությանը. ԵՊՀ հերթական կեղծված դասագիրքը’

1632

Ի՞նչ եք կարծում, հնարավոր է քաղաքականացնել փիլիոոփայությանը վերաբերվող դասագիրքը: Հնարավո՞ր է այն քաղաքականացնել՝ իշխանություններին գովերգելու, կամ՝ ընդդիմությանը փնովելու միտումով, հնարավո՞ր է փիլիսոփայական հարցերը բացատրել կոնկրետ ներքաղաքական օրինակներով: Սխալվում եք: Հնարավոր է: Ահա մի հատված 2004 թվականին լույս տեսած «Փիլիսոփայական ներածություն» ուսումնական ձեռնարկից՝ Մ.Վ. Ասատրյանի հեղինակությամբ, որով այսօր բուհերում փիլիսոփայություն են սերտում մեր ուսանողները:

Բաժին 1

Գլուխ 1

Պարագրաֆ 1՝ Փիլիսոփայություն և աշխարհայացք

…«Մարդն իր բոլոր արժանիքներով և թերություններով, իր արատներով այն է, ինչ նրա աշխարհայացքն է: Երբ հայրենասիրությամն տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնա;ու փոխարեն զավթեցին իշխանությունը, և թալանեցին ու ավերեցին երկիրը, դա ևս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար՝ թալանի ու հարստացման աղբյուր: Թալանիչները ևս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը ոչխարին, որպես համեղ պատառ: Մարդկանց աշխարհայացքի մասին պետք է դատել ոչ թե նրանց ասածներից ու գրվածքներից, այլ՝ նրանց արարքներից: Մարդկանց, ժողովուրդների և պետությունների միջև կոնֆլիկտներն ու պատերազմները միշտ անմիջականորեն ծագում են նրանց աշխարհայացքների հակադրությունից: Օրինակ՝ Ադրբեջանի համար գերագույն արժեք է նվաճողականությունը, իսկ հայ ժողովրդի համար իր հայրենի հողի ազատագրումը..»:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը կոչ արեց համախմբվել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «… Նույնիսկ 30 գոլ հավաքականի մարզաշապիկով» ‘