Հերշ․ ԵՄ մի խումբ երկրներ Զելենսկուն գաղտնի կոչ են անում դադարեցնել հակամարտությունը

284

Մի խումբ եվրոպական պետություններ, Լեհաստանի գլխավորությամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն գաղտնի կոչ են անում դադարեցնել հակամարտությունը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը՝ համապատասխան հաղորդագրությունը տեղադրելով իր կայքում։

«Այդ խումբը գլխավորում է Լեհաստանը, նա Զելենսկուն գաղտնի կերպով կոչ է անում միջոց գտնել հակամարտությունն ավարտելու համար, նույնիսկ՝ եթե դրա համար պետք լինի հրաժարական տալ»,- գրել է նա՝ նշելով, որ խմբի մեջ են մտնում մերձբալթյան և արևելաեվրոպական երկրները, մասնավորապես՝ Հունգարիան,․ Լատվիան, Լիտվան և Էստոնիան։ Հերշի խոսքվ՝ Ուկրաինայի նախագահը չի համաձայնում և սկսում է կորցնել հարևանների աջակցությունը։

Հերշը նշում է, որ պատճառներից մեկը, թե ինչու են եվրոպական երկրներն ուզում, որ հակամարտությունը դադարի, «ավելի քան հինգ միլիոն ուկրաինացիներն են», որոնց ընդունել են հարևան երկրները։ «Փախստականների հետ կապված տարածաշրջանային ճգնաժամը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել»,- նշում է լրագրողը։

ՄԱԿ-ում փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ անցյալ տարվա փետրվարի 24-ից մինչև այս տարվա մայիսի 2-ը Ուկրաինայից հարևան երկրներ է գնացել 20 922 328 մարդ, ընդ որում՝ 12 272 076 մարդ սահմանը հատել է հակառակ ուղղությամբ։ Ամենաշատ փախստականներ է ընդունել Ռուսաստանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն 44 շրջաններում 165 ընդհատակյա զինագործների է ձերբակալել
Հաջորդ հոդվածըՀնդկական օվկիանոսում շրջվել է ՉԺՀ ձկնորսանավը