«Հերտայի» նախագահ է ընտրվել ակումբի երկրպագուն

285

Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին անգամ ակումբի նախագահ է դարձել թիմի երկրպագուն։ Բեռլինի «Հերտայի» նախագահի ընտրությունում հաղթել է 41-ամյա Կայ Բերնշտեյնը, որը ակումբի երկրպագուների շարժման համահիմնադիրներից է, ֆանատների տրիբունայի առաջնորդներից, երեք անգամ ժամանակավոր զրկվել է «Հերտայի» տնային ստադիոն այցելելու հնարավորությունից, հաղորդում է Bild-ը։

Կայ Բերնշտեյնը փոխարինել է 14 տարի ակումբը ղեկավարած Վերներ Գեգենբաուերին։ Կայ Բերնշտեյնը կոմունիկացիոն գործակալության սեփականատեր է։

Այս ամիս «Հերտայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Մոսկվայի «Դինամոյից» հեռացած գերմանացի Սանդրո Շվարցը։

Նախորդ հոդվածըՀավակնորդների մրցաշար․ Կարուանան պարտվեց, Նեպոմնյաշչին 1 միավորի առավելությամբ առաջինն է
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում»