‘Հեքիաթներ, հեքիաթներ, հեքիաթներ. Ամենաշատ վաճառված գրքերի ցանկը երևանյան գրախանութներում’

8288

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցումների արդյունքում երևանյան գրախանութներից ամենաշատ գնված գրքերի ցանկը գլխավորում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Երկրորդ տեղում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթները» գիրքն է: Ռուսական ժողովրդական հեքիաթները շարունակում են հետաքրքրել փոքրիկներին. այդ շարքից «Բոքոնիկը» ամենաշատ գնված գրքերից երրորդն է:

Ցանկի չորրոդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» գիրքն է: Ամերիկացի հայտնի գրող Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» այս անգամ հինգերորդ հորիզոնականում է:

Թումանյանի, Անդերսենի և ռուսական ժողովրդական հեքիաթներին զուգահեռ փոքրիկներին հետաքրքիր են նաև վեցերորդ հորիզոնականում հայտնված Ղազարոս Աղայանի հեքիաթները` «Հեքիաթներ» ժողովածուով: Երևանյան գրախանութներում պահանջված է նաև ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինքսթոն անունով ճայը» գիրքը: Այն ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, որին հաջորդում է Գրիգոր նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: Իններորդ հորիզոնականում Լևոն Ներսիսյանի «Վերջին խոսքը» գիրքն է: Անվանի դասականներից ու հեքիաթագիրներից իր հետաքրքրությամբ ու վաճառքով հետ չի մնում նաև Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»: Այն ցանկի վերջին` տասներորդ հորիզոնականում է:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան վեց գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյան տապան», «Մեկ պրինտ», «Բյուրոկրատ», «Բուքինիստ» և «Արտբրիջ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրեսն» ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

\"\" 1. Հովհաննես Թումանյան — «Հեքիաթներ» (Արևիկ)

 

\"\" 2. Հանս Քրիստիան Անդերսեն — «Հեքիաթներ» (Արևիկ)

\"\" 3. Ռուսական ժողովրդական հեքիաթ — «Բոքոնիկը» (ՋիԷսԷմ)

\"\"4. Արամ Պաչյան — «Ցտեսություն ծիտ» (Անտարես)

\"\" 5. Հենրի Միլլեր — «Խեցգետնի արևադարձը (Անտարես)

\"\" 6. Ղազարոս Աղայան — «Հեքիաթներ» (Արևիկ)

\"\" 7. Ռիչարդ Բախ — «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» (Բուքինիստ)

\"\" 8. Գրիգոր Նարեկացի — «Մատյան ողբերգության» (Նաիրի)

\"\" 9. Լևոն Ներսիսյան — «Վերջին խոսքը» (Վան Արյան)

\"\" 10. Պաոլո Կոելյո — «Ալքիմիկոսը» (Վան Արյան)

Նախորդ հոդվածը‘Իսպանական Marca-ն ապացույց է ներկայացրել, որ «Ռեալի» առաջատարներն իսկապես ցանկանում են հեռանալ. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Շախնազարով. Արժե, որ «Մոսֆիլմը» համագործակցության հրավիրի Ժերար Դեպարդյեին’