‘Հեֆերն. ԱՄՆ-ն աշխատում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումն ապահովելու ուղղությամբ’

867

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, armenpress-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում ԱՄՆ-ի արձագանքին, որեւէ հստակ դիրքորոշում չի հայտնել՝ նշելով, որ ԱՄՆ-ն այժմ առավել քան երբեւէ ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել եւ ավելի լավ գործընկեր դառնալ եւ պատրաստ է շարունակել տարբեր հարցերի շուրջ երկխոսությունը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, 18 տարի շարունակ աշխատում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումն ապահովելու ուղղությամբ: «Կողմերը պետք է զիջումներ կատարեն, քանի որ «ստատուս քվոն» ոչ մեկի համար ընդունելի չէ: Եվ երբ ավելի լայն համատեքստում ենք նայում խնդրի կարգավորմանը, ապա հասկանում ենք, որ այն կօգնի նաեւ բարելավել Հայաստանի դիրքը տարածաշրջանում»,- հավելել է դեսպանը:

Ջոն Հեֆերնի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:  

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Կառավարությունը սահմանել է մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Տե՛քստ կարդա, ոչ թե տեքստ հորինիր’