Հզոր փոթորիկը մոտենում է Ճապոնիային

460

Երեքշաբթի Ճապոնիայում եղանակային պայմանները կշարունակեն վատթարանալ։

«Նեպարտակ» հզոր թայֆունը, որ ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում, մոտենում է Ճապոնիայի ափերին։

Ճապոնացի օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ երեքշաբթի օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքի շրջանում հնարավոր են մինչև 120 մմ տեղումներ։ Քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 35 մետրի։

Տեղացիներին նախազգուշացրել են գետերի հեղեղման և սողանքների հավանականության մասին։

Օլիմպիադայի կազմակերպիչները հույս ունեն, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին թայֆունն էական փոփոխություններ չի մտցնի Խաղերի անցկացման հարցում, սակայն նաև չի բացառում որոշ մրցումներ հետաձգելու հնարավորությունը։ Ինչպես հույս ունեին, որ կորոնավիրուսը չի դառնա մրցումների հետաձգման կամ չեղարկման պատճառ, մինչդեռ առանց դրա ոչ մի օր չի անցնում։ Հաղորդել են, որ Նիդեռլանդներից  երկու թենիսիստների  կորոնավիրուսային թեստերը դրական են։ Վիրուսը հայտնաբերվել է Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովող 12 աշխատակիցների մոտ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» նոր պայմանագիր չի առաջարկի Ռոնալդուին
Հաջորդ հոդվածըԻրաքում ավարտվում է ԱՄՆ ռազմական առաքելությունը