‘ՀԷՑ-երը գերշահույթ են ապահովել «Գազպրոմ»-ին. «Ժողովուրդ»’

1583

Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-երը ֆինանսական ճեղքվածք ունեն, քանի որ նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել և ՀԷՑ-երը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիան գնելով 1 կՎտժ-ը 49.1 դրամով արդյունքում կրելով 16.6 մլրդ դրամի վնաս: Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Մինչդեռ, ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ 29.1 դրամով՝ Երևան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, քանի որ գործում է իրանական գազով: Սակայն չեն արել: Ու արդյունքում ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող ՀԷՑ-երը նախապատվությունը տալով ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԵԿ-ին, ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել են ռուսական գազի ծավալների սպառումը՝ գերշահույթներ ապահովելով «Գազպրոմ»-ին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Լոռու մարզում.2 զոհ, 8 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն համառ պայքարում հաղթում է Գանային (տեսանյութ)’