‘ՀԷՑ-ը աշխատատեղերի կրճատում ենթադրող փոփոխությունները հետաձգել է մինչեւ մարտ’

842

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը որոշել է խոշոր սպառողների հետ աշխատանքի դեպարտամենտի վերակառուցման հարցը հետաձգել մինչև 2014 թվականի մարտ ամիսը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը:

Նա տեղեկացրել է, որ 2013 թվականի նոյեմբերի 29-ին արհմիութենական կազմակերպության միջոցով Դեպարտամենտի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանն են դիմել, խնդրելով նշված հարցի քննարկում հետաձգել մինչև 2014 թվականի մարտը: Իսկ ընկերության տնօրենների Խորհուրդն էլ, իր հերթին, որոշում է ընդունել ՀԷՑ կենտրոնական ապարատի վարչա-կազմակերպչական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատման հարցի քննարկումը հետաձգել մինչև 2014 թվականի մարտի 1-ը: «Մենեջմենտի կողմից շարունակվում են համապատասխան միջոցառումների իրականացման պլանների հաստատման աշխատանքները, քննարկելով ամենահավասարակշռված տարբերակները, ինչպես նաև խստորեն համաձայնեցնելով դրանք ՀՀ աշխատանքային օրենսդրությանը »,-նշել է զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականի նոյեմբերին խոշոր սպառողների հետ աշխատանքի դեպարտամենտի վերակառուցման վերաբերյալ տեղեկատվությունն առաջացավ ընկերության աշխատակիցների կտրուկ անհամաձայնությանը:

Ն.Սարաջյանի խոսքերով, նշված Դեպարտամենտն ստեղծվել է 2003 թվականին, ելնելով էլեկտրաէներգիայի հաշվռման անբարար վիճակից, Երևան քաղաքի էլեկտրաէներգիայի մեծ կորուստներ ունեցող բաժանորդների սպասարկումը ճշգրտելու նկատառումներով: Ներկայումս խոշոր սպառողների հետ աշխատանքի գործառույթները Երևանի սահմաններից դուրս արդեն իրականացվում է Ընկերության համապատասխան (շրջանային) մասնաճյուղերի կողմից: Համապատասխանաբար, նոր վարչա-կազմակերպչական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումից հետո նախատեսվում է Դեպարտամենտի աշխատակիցների բաշխումը Ընկերության երևանյան մասնաճյուղերում (տեղափոխելով նրանց համարժեք պաշտոնների, Երևան քաղաքի այս կամ այն մասնաճյուղում, ընդ որում, պահպանելով աշխատանքի վարձրատրության պայմանները):

Նախորդ հոդվածը‘Մաքսատուրքերի վերացումը ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից կլինի’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները կասկածվում են ահաբեկչական խմբերին անդամակցելու մեջ’