‘«ՀԺ». Ֆարմանյանն էլ է մտահոգված ակտիվիստների դատավճռո՞վ’

972

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը մտահոգված է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների դատավճռով` երեկ հայտարարեց պատվիրակության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Դրա մասին բարձրաձայնվել է պատվիրակության անդամների համատեղ ասուլիսի ժամանակ, որի առիթը նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում կայացած հանձնաժողովի հերթական նիստն էր: Կոնգրեսի ակտիվիստների գործի մասին խոսելով՝ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն ասել է. «Ես ևս կարող եմ ասել, որ պատվիրակությունը դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահության մեծացմանն ուղղված շատ կոնկրետ և ամբողջական քայլերը համարում է կարևոր, ինչպես նաև համարում է, որ այն դատավճիռները, որոնք հանրայնորեն կարող են ընկալվել որպես կողմնակալ կամ անհամաչափ, չեն նպաստում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության մեծացմանը»:

Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը, դատապարտվել են 2-ից 6 տարվա ազատազրկման: Ակտիվիստները պատրաստվում են դատավճիռը բողոքարվել Վճռաբեկ դատարան:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամը տարեսկզբից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5,07%-ով ‘