‘Հիդինգը ընդգրկվել է Նիդեռլանդների թագավորի շքախմբում’

1312

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը մոտակա ժամանակներում կվերադառնա Հարավային Կորեա:

Ինչպես հաղորդում է De Telegraaf-ը, 67-ամյա մասնագետը հրավեր է ստացել Նիդեռլանդների թագավոր Վիլհեմ Ալեքսանդրից՝ վերջինիս ուղեկցելու Հարավային Կորեա պետական այցի ժամանակ: Հոլանդացները հույս ունեն, որ Հիդինգը կօգնի եվրոպացիներին հարթելու ասիացիների հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ ԱԱ-2002- հաղթարշավից հետո, որի ժամանակ Հիդինգը կորեացիների հետ միասին զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, այդ երկրում նրա հանդեպ հատուկ վերաբերմունք ունեն: Հոլանդացի մասնագետը դարձել է Կորեայի պատվավոր քաղաքացի, և երկու մարզադաշտ անվանակոչվել է մարզչի անունով:

Նախորդ հոդվածը‘«ԲՀԿ»-ն պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման». Պատգամավոր’
Հաջորդ հոդվածը‘ Գիպուզկոայի նախագահը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը’