Հիդինկ. Ուկրաինացի ֆուտբոլիստներն ավելի թույլ են, քան ռուսները

234

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գուս Հիդինկը կարծում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստներն ավելի թույլ են ռուսներից.

«Մենք պետք է հասկանանք, որ ֆուտբոլիստները հիմա չեն կարողանում համալրել եվրոպական թիմերի շարքերը: Ուկրաինացի ֆուտբոլիստներն ավելի ուժեղ չեն, հակառակն ավելի թույլ են ռուս խաղացողներից»,-Հիդինկի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը տեղափոխվել է «Չելսի»: Ըստ լուրերի, լոնդոնյան թիմն ուկրաինացի խաղացողի համար 70 մլն եվրո է վճարել, իսկ ևս 30 մլն եվրո «Շախտյորը» կարող է ստանալ որպես բոնուս:

Նախորդ հոդվածըՏոտենհեմի ղեկավարությունը կարող է չերկարաձգել պայմանագիրը Կոնտեի հետ
Հաջորդ հոդվածըՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բոլոր պահանջներն ու հրատապ ծանուցում ուղարկել ԵԽ նախարարների կոմիտեին