‘Հիերո. «Ռոնալդուն «Ռեալի» համար հոգին կվաճառի»’

1725

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն, համեմատելով մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, նախապատվությունը տվել է պորտուգալացուն:

-Մեսսի՞, թե՞ Ռոնալդու: Ռոնալդու: Ես Ռոնալդուի կողմից եմ, քանի որ լավ եմ ճանաչում նրան: Գիտեմ, թե նա «Ռեալի» համար ինչ նշանակություն ունի, և «Ռեալն» ինչ նշանակություն ունի նրա համար: Կրիշտիանուն նպատակասլաց և անհավանական նվիրված ֆուտբոլիստ է, ով «Ռեալի» համար հոգին կվաճառի: Իմ կարիերայի ընթացքում ես չեմ տեսել մեկին, ով ունենա ամեն ինչ և այդպես նվիրվի գործին: Իր տարիքում նա երեխայի նման է վազում և կարող է 10 հոգու աշխատանք կատարել: 

Մեսսիի մասին կարող եմ ասել՝ եթե աշխարհում կա մեկը, ում դուր չի գալիս Լեոն, ուրեմն նրան դուր չի գալիս ֆուտբոլը,-Հիերոյի խոսքը մեջբերված է «Советский спорт»-ից:

Նախորդ հոդվածը‘Ռանյերին՝ իր, «Լեսթերի» և ֆուտբոլի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալը» հաղթել է ՉԼ-ում’