‘Հիլարի Քլինթոնը հեռացավ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից’

851

Ջոն Քերին ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Հիլարի Քլինթոնին: Այս մասին հայտնի է դարձել Միացյալ նահանգների արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հայտարարությունից:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Քլինթոնը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է եղել նրա աշխատակազմում լինելը. «Ես ավելի քան երբևէ համոզված եմ ԱՄՆ-ի անսասան առաջնորդության և միահամուռ ուժ լինելու մեր կարողության մեջ, որը բարիք է բերում աշխարհին»,- հայտարարել է նա:

Իր պաշտոնավարման վերջին օրը Անկարայում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը մեկնաբանելով՝ Քլինթոնը նշել է. «Դա կրկին հաստատում է, որ մենք բարդ և վտանգավոր ժամանակներում ենք ապրում»:

65-ամյա Հիլարի Քլինթոնը, որն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել էր 2009 թվականից, դեռ նախորդ տարի էր տեղեկացրել, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակից հետո մտադիր է հեռանալ պաշտոնից:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Պարույր Հայրիկյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ի այս տարվա առաջին նստաշրջանում ընդգրկված է 84 հարց’