‘Հիլարի Քլինթոնը ստանձնել է Բենգազիի ողբերգության պատասխանատվությունը’

874

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը CNN-ի եթերում հոկտեմբերի 16-ին հայտարարել է, որ իր վրա է վերցնում Բենգազիում ամերիկյան հյուպատոսարանի ողբերգության պատասխանատվությունը:

«Ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, որն այժմ պաշտոնական այցով Պերուում է գտնվում: Նա նաև նշել է, որ ոչ նախագահ Բարաք Օբաման, ոչ էլ Ջո Բայդենը որոշումներ չեն կայացրել դիվանագիտական առաքելության պաշտպանության վերաբերյալ, քանի որ դա պետքարտուղարի պարտականությունն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հյուպատոսարանի վրա զինված խմբի հարձակման հետևանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպանը և ևս երեք ամերիկացիներ:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գալա-դրամահավաք է անցկացրել Մոնրեալում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից ժամանած հումանիտար բեռը կբաժանվի ոչ միայն հայերին’