‘Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկկողմ բանակցությունների’

941

ԱՄՆ վարչակազմը բաց է Իրանի հետ երկկողմ բանակցություններ վարել՝ այն դեպքում, եթե Թեհրանը նույնպիսի պատրաստակամություն դրսևորի: Այս մասին երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Իրանի հետ կապված իրավիճակը նա համարել է  ամենաբարդ խնդիրը, որի հետ ինքն ստիպված է եղել բախվել պետքարտուղարի պաշտոնում: Քլինթոնը դա բացատրել է նրանով, որ «Թեհրանի վարքագիծը սպառնալիք է ներկայացնում, ինչը կաճի երկրաչափական պրոգրեսիայով, եթե նա իր տրամադրության տակ ունենա միջուկային զենք»: Այնուհանդերձ, Քլինթոնը հաստատել է Օբամայի վարչակազմի պատրաստակամությունը՝ երկկողմ բանակցություններ վարելու ուղղությամբ: «Մենք մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք և պատրաստ ենք երկկողմ բանակցությունների, եթե իրանցիները մասնակցեն դրանց: Կան հարցեր, որ մենք կարող ենք քննարկել: Բայց մենք ակնկալում ենք փոխադարձություն»,- եզրափակել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: 

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը` դարի գործարք’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պահանջել է դադարեցնել սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիան’