‘Հիմա էլ՝ Նալբանդյանը դիրքերում. «Արջն էր պակաս, էն էլ՝ պարախոդով եկավ»’

1265

Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Վայոց Ձորի մարզ: Ըստ ԱԳՆ մամլո ծառայության, ի թիվս այլ հանդիպումների,Նալբանդյանը պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելեց մարզում գտնվող պաշտպանական դիրքեր: Ըստ այդմ, նա «զրուցել է Հայրենիքի սահմաները պաշտպանող զինվորների հետ, ծանոթացել հերթապահություն իրականացնող զինվորների ծառայության պայմաններին, սահմանագծում տիրող իրավիճակին»: Հետո, Նալբանդյանը զինվորներին մաղթելով բարի ծառայություն և հաջողություններ` ասել է. «Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»:

Փաստորեն, վերջին շրջանում իշխանությունների «այցելությունները» դիրքեր՝ մոդա են դարձել: Մեկնաբանություններն, իհարկե, ավելորդ են: Բայցեւայնպես, չենք կարող չհիշել մի հայտնի արտահայտություն՝ այս կապակցությամբ. «Արջն էր պակաս, էն էլ՝ պարախոդով եկավ»: 

Նախորդ հոդվածը‘Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից’
Հաջորդ հոդվածը‘Այսօր կկայանա Քառյակի ուժերի հերթական հանդիպումը ‘