‘Հիմա էլ ոստիկանները շախմատ են խաղում’

997

Փետրվարի 5-ից 7-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցեցին ոստիկանության 20 ստորաբաժանումների և վետերանների խորհրդի հավաքական թիմերը։ Անհատական պայքարում առաջին տեղը գրավեց Անդրանիկ Աբրահամյանը, երկրորդ տեղը` Գևորգ Թադևոսյանը` երկուսն էլ ոստիկանության վետերանների խորհրդի թիմից, երրորդ տեղը զբաղեցրեց Գարիկ Բաղդասարյանը` ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը։

Խմբ.- Ոստիկանության շարքերում սովորաբար ավելի ընդունված է «ավելի շատ մարդ ծեծելու» կամ «ավելի շատ մարդ ձերբակալելու» առաջնությունը, ինչն իրականացնելու համար ուղեղի աշխատանք չի պահանջվում: Այս դեպքում հերիք են միայն փոքր-ինչ մարզումները եւ վերեւների «դաբրոն»: Իհարկե, շախմատով զբաղվելը դժվար թե վատ ազդեցություն ունենա նրանց վրա, ավելին` հնարավոր կլինի հասկանալ, որ բոլոր խաղերը չեն, որ «իրար ծեծելով», սպառնալով եւ ուժի կիրառմամբ են ավարտվում, ինչպես նաեւ գուցե չնչին պատկերացում կստանան «շախմատային հեղափոխության» մասին, չնայած՝ խիստ կասկածելի է. դժվար է ավանդական մեթոդներին դավաճանելը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ժողովուրդը թացը չորից տարբերում է ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» ավտոերթ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին (ֆոտոշարք)’