‘Հիմնադրամը դեռ չի մեկնաբանում սիրիահայերին հանգանակության մեծ մասը տրամադրելու առաջարկը’

762

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի Հայերի համագումարի անդամների ու վարչության անունից առաջարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի հայտարարված 10%-ի փոխարեն՝ հանգանակված գումարի զգալի մասը հատկացնել սիրիահայությանը:

«Եվրոպայի հայերի միության նախագահ Կ. Հակոբյանի  առաջարկի կապակցությամբ  որևէ  մեկնաբանություն չունենք, քանի որ Հիմնադրամի գործադիր տնօրենը դեռևս չի վերադարձել Հայաստան,և այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչպիսին կլինի  Հիմնադրամի պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ»,- iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է  Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հիմնադրամի տեղական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը տարբերվում է երկրից երկիր, Հինադրամի հետագա քայլերն այս պահին հստակեցվում են: «Կարող ենք միայն ասել, որ հեռուստամարաթոնի ընթացքում եղել են նվիրատվություններ, որոնք նվիրատուների ցանկությամբ մասամբ կամ ամբողջապես կուղղվեն այս խնդրին»,- եզրափակել է Հասմիկ Գրիգորյանը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Արամ Ա-ն մինչեւ ընտրություններ չի՞ խոսի կոռուպցիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը’