‘Հիմնադրամի տնօրենը կխախտի ավանդույթը. ամփոփիչ ասուլիս չի լինելու ‘

792

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը այս տարի թերեւս կխախտի ավանդույթը, եւ հեռուստամարաթոնից հետո ամփոփիչ ասուլիս չի հրավիրելու: Նման որոշում է կայացրել հիմնադրամը, որտեղից էլ այդ մասին հայտնեցին iLur.am-ին: Թե ինչով է պայմանավորված նման որոշումը, հայտնի չէ: Չի բացառվում, սակայն, որ ասուլիս չհրավիրելու որոշումը կապված էր այս հեռուստամարաթոնից հետո Սփյուռքից հնչած քննադատությունների հետ, որոնք եւ սիրիահայերին տրվող գումաների չափի վերաբերյալ էին բարձրաձայնում, եւ նաեւ նշում, որ հիմնադրամի մոտեցումներն ու ուղղությունները պետք է փոխվեն:  

Նախորդ հոդվածը‘Միայն չորս օրվա ընթացքում բնությանը հասցվել է 2 մլն դրամի վնաս’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպիններում փոթորիկն արդեն տասնյակ մարդկանց կյանք է խլել’