‘Հինգ ամենաշատ «Օսկարներ» ստացած ֆիլմերը’

3553

1927 թվականին Metro-Goldwyn-Meyer կինոստուդիայի նախագահ Լուիս Մեյերը հանդիսավորությամբ հայտարարեց կինոկադեմիայի մրցանակ շնորհելու մասին:  Օսկարների հանձնման առաջին արարողությունը տեղի ունեցավ   Լոս Անջելեսի «Հոլիվուդ Ռուզվելտ» հյուրանոցում: Այդ ժամանակ շնորհվեց 15 արձանիկ: Կինոմրցանակի գոյության ողջ ընթացքում այս առաջատար պարգևը ստացել են բազմաթիվ ֆիլմեր: Ներկայացնում ենք ամենաօսկարակիր ֆիլմերից 5-ը`  ըստ «Օսկարի» վիճակագրության:

1.« Բեն Հուր» (1959)

Ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի` 1959 թվականին նկարահանած այս պատմական ֆիլմը առաջին անգամ կինոարվեստի պատմության մեջ արժանացել է 11 «Օսկարների»: Այս ֆիլմը հավասարը չունեցավ «տարվա լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն տղամարդու դեր»,«երկրորդ պլանի տարվա լավագույն դեր» անվանակարգերում: Ֆիլմը նաև մրցանակներ ստացավ օպերատորական աշխատանքի, կոստյումի նկարչի աշխատանքի, ձայնի, մոնտաժի, հատուկ էֆեկտների, դեկորացիայի և  երաժշտության համար: Նկարահանման ընթացքում ֆիլմի բյուջեն 7 միլիոնից աճեց 15 միլիոնի, որը այս ֆիլմի դարձրեց իր ժամանակի ամենթանկ կինոն:

2. «Տիտանիկ» (1998)

Պատմության սիրահարներն ու Լեոնարդո Դի Կապրիոյի ֆանատներն այս ֆիլմը  դիտել են տասնյակ անգամներ: Զարմանալի չէ, որ որ ֆիլմի տոմսերը ձեռք բերելը միշտ էլ շատ դժվար է եղել: Հանդիսատեսի և կինոակադեմիայի  կարծիքով, Ջեյմս Քեմերոնը հրաշալի է նկարագրել լեգենդար լայների կործանումը: Ռեժիսորին օգնել են Քեյթ Ուինսլետը, Լեոնարդո Դի Կապրիոն և բոլոր ժամանակների համար ռեկորդակիր 200 մլն դոլար արժողությամբ ֆիլմի բյուջեն: Այս ֆիլմը ռեկորդ սահմանեց նաև որպես կինոյի պատմության մեջ ամենաշահութաբեր ֆիլմ` համաշխարհային վարձույթում հավաքելով 1,8 միլիարդ դոլարից ավելի: Այս ռեկորդը ֆիլմը պահպանեց 12 տարի, մինչև Քեմերոնի մեկ այլ ֆիլմի` «Ավատարի» հայտնվելը: «Տիտանիկը» առաջադրվեց «Օսկարի» 14 անվանակարգերում, արդյունքում ստացավ դրանցից 11-ը:

3 .« Մատանիների տիրակալը »(«Արքայի վերադարձը»)(2003)

Ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի  նկարահանած «Մատանիների տիրակալը» եռագրության վերջին մասը, որը նկարահանվել է Ջ. Թոլկիենի ստեղծագործության հիմնա վրա, դարձավ 11 «Օսկարներ» շահած երրորդ ֆիլմը: «Արքայի վերադարձը» ճանաչվեց 2003 թվականի լավագույն ֆիլմ, իսկ նրա ռեժիսորն ու սցնենարիստը ստացան Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակները: Մրցանակներ ստացան նաև դեկորացիաների, կոստյումների, ձայնի, մոնտաժի, վիզուալ էֆեկտների, գրիմի, երգի և օրգինալ սաունթրեքի համար: Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 1,1 միլիարդ դոլար և 2011 թ, օգոստոսի տվյալներով ամենաշահութաբեր ֆիլմերի շարքում զբաղեցրեց 6-րդ տեղը: Այն մինչ այսօր համարվում ֆանտաստիկ ժանրի միակ ֆիլմը, որն արժանացել է Կինոակադեմիայի «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Բացի դրանից, ֆիլմն արժանացել է նաև 98 այլ պարգևների 62 անվանակարգերում:

4. «Քամուց քշվածները» (1938)

Այս ֆիլմն առաջին գունավոր կինոֆիմերից է: Այն նկարահանվել է  Մարգրետ Միտչելի վեպի հիման վրա: 1939 թվականի դեկտեմբերի  15-ից մինչ օրս այս ֆիլմը հուզում է ողջ աշխարհի կանանց սրտերը: Այս կինոգլուխգործոցի պրեմիերան, ի դեպ, տեղի է ունեցել Ատլանտա քաղաքում` հենց այն վայրում, որտեղ կատարվել են ֆիլմում ծավալվող գլխավոր իրադարձությունները: Ֆիլմը ստացավ  «Օսկարի» 10 մրցանակ. Այս ցուցանիշը 20 տարվա ընթացքում անգերազանցելի մնաց: 1943 թվականին  հավաքել է 32 միլիոն դոլար (ֆիլմի բյուջեն 4 մլն դոլարից ավելի է` նկատի ունենալով նաև գովազդի համար ծախսված գումարը): Այսօր ֆիլմն ունի 863,3 միլիոն դոլար և 100 միլիոնով գերազանցում է  «Աստղային պատերազմներ»-ին:  Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ, երբ 1976 թվականին ֆիլմը ցուցադրվեց ամերիկյան հեռուստատեսությամբ, լսարանը կազմեց շուրջ  130 մլն հանդիսատես (ամբողջ բնակչության 59 տոկոսը): 

5 .« Վեստսայդյան պատմություն» (1961)

1961 թվականին ռեժիսորներ Ջերոմ Ռոբինսը և Ռոբերտ Ուայզը նկարահանեցին բրոդվեյյան նշանավոր մյուզքլի կինովարկածը: Այդ օրվանից  «Վեստսայդյան պատմությունը» համարվում է լավագույն մյուզիքլներից մեկը: Այն ճանաչվեց նաև 1961 թվականի լավագույն ֆիլմը: Ֆիլմի  բեմադրող նկարիչը, օպերատորը և դիզայները ստացան Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի մրցանակները: Ֆիլմը նկարահանվել է Մանհեթենի Վեստ-Սայթ շրջանում, 61-րդ և 110-րդ փողոցում: Այդ ժամանակաշրջանում այն հետնախորշային  թաղամաս էր, և հենց այդտեղ էլ ստեղծվեց ֆիլմը: Ներկայում այդ թաղամասը քանդվել է և նրա տեղում կառուցվել է Լինքոլն կենտրոնը:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնի. Միլանը չի վաճառվում’
Հաջորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանը չի խոսում. Ա1+’