‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը շարունակում է Facebook-ում լայքեր հավաքելու խայտառակ գործընթացը’

2457

Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան նախընտրական էջը՝ «Ավելի լավ Երևան» անվանումով, կրկին վերսկսել է Like-եր հավաքելու ամոթալի գործընթացը: Պատճառը հավանաբար Like-երի քանակի չավելանալն է:

Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո «Ավելի լավ Երևան» էջից անհետացել էին բոլոր «լայքաբեր»  լուրերը: Այս պահին «3 քույրերին բռնաբարել է հոր աչքի առաջ» և այլ վերնագրով լուրերին փոխարինելու են եկել ավելի «համեստ» լուրերը: «Ավելի լավ Երևան» էջում կարելի է տեսնել «Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին կոչը հանրությանը», «Արմեն Աշոտյան. ԲՀԿ-ականները նորից թաքնվելոիւ են Ծառուկյանի հետևում» և այլ վերնագրերով նյութեր:

Հատկանշական է, որ Տարոն Մարգարյանն այժմ էլ լայքեր է հավաքում նաև իր կուսակցի՝ Սամվել Ալեքսանյանի հաշվին: Այժմ Facebook-ում շրջանառվում է «Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը գրավել էին Fly Dubai-ի օդանավը» վերնագրով գովազդ: Այն սեղմելու դեպքում կհայտնվեք «Ավելի լավ Երևան» էջում, որտեղ ձեզ կառաջարկեն «լայքել» էջն ու կարդալ լուրը:

Այսօր էլ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Եսայանը մի ուշագրավ բացահայտում էր արել: Պարզվել էր, որ «Ավելի լավ Երևան» էջը հավանածներից ավելի քան 22.000 մարդկանցից միայն 6520-ն են Հայաստանից:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ավագանու ընտրությունները երեւանցիների համար պետք է հանրաքվե լինեն ու նաև՝ թասիբի հարց’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի Ռոդ-Այլենդ նահանգը նույնպես օրինականացրեց համասեռական ամուսնությունները’