‘Հիվանդության պատճառով մահացել է ժամկետային զինծառայող’

1288

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ  Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ քննիչը կասկածվում խարդախության մեջ. ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի 40 դպրոցներում դասերը կսկսվեն ուշացումով’