‘ՀԾԿՀ-ն հավանություն է տվել Ռուսհիդրոյի ավելի քան $50 մլն ներդրումային ծրագրին’

937

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ /«ՌուսՀիդրո»-ի դուստր/ 2014-2018 թթ. 21,5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով շուրջ  $52,3 մլն) արժողությամբ ներդրումային ծրագրին:

Ծրագիրը ներկայացրել է ՄԷԿ ֆինանսատնտեսական վարչության պետ Կարեն Մարգարյանը: Նրա խոսքով, ներդրումները հիմնականում ուղղված են ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադի արդիականացմանը, որը շահագործում է ընկերությունը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ կասկադի կայանների միջին տարիքը գերազանցում է 50 տարին, և դրանք արդեն սպառել են իրենց տեխնիկական ռեսուրսը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է «ՄԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը, ներդրումային ծրագիրն իրականացվելու է Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման բանկից վարկերի ներգրավման հաշվին`յուրաքանչյուրը $25 մլն: Նա նշել է, որ մինչև հիմա ՄԷԿ-ն աշխատել է վնասով, սակայն 2014 թ. աշխատանքի արդյունքում շահույթ ստանալու հույս կա:

Նա ավելացրել է, որ Կասկադն անգործության չի մատնվի արդիականացման ընթացքում: Ժամանակավորապես կդադարեցվի միայն Կասկադի ամենահին կայանը` Երևան ՀԷԿ-1-ը, որը նախատեսվում է ամբողջովին արդիականացնել և փոխել տուրբինները: 

Նախորդ հոդվածը‘«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք». Կոնգրեսի ակցիան խոչընդոտել են երիտ-հհկականները (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն պայման է դրել Յանուկովիչի հետ հեռուստաբանավեճին մասնակցելու համար’