‘ՀԿԵ-ն ակնկալում է շահագործել Իրան-Հայաստան երկաթուղին ‘

1140

«Հարավկովկասյան երկաթուղին» ակնկալում է շահագործել Իրան-Հայաստան երկաթուղին վերջինիս կառուցումից հետո: Այդ մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

«Մենք ակնկալում ենք մեր տեղը գտնել այդ նախագծում`որպես շահագործող կազմակերպություն: Ստորագրվել է համապատասխան պայմանագիր այդ նախագծի կոնցեսիոների հետ»,- ասել է Ռեբեցը: Նա դժվարացել է նշել շինարարության ժամկետները:

Նա նաեւ նշել է, որ այդ նախագծի կոնցեսիոներ է հանդես գալիս «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը, որը 2013 թ. վերջին մշակել է նախագծի ՏՏՀ-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճանապարհը կանցնի Սյունիքի, Եղեգնաձորի և Գեղարքունիքի մարզով: Այն Ասիան Կենտրոնական Եվրոայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է: Նախագծի մեկնարկի մասին հայտարարվել էր 2013 թ. սկզբին:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը` ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումների կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Էլթոն Ջոնը ամուսնացել է իր վաղեմի կողակցի հետ’