‘ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու հարցով դիմել է ՄԻԵԴ ‘

1010

Ադրբեջանական գերությունից ազատվելուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով հայցը նրա ընտանիքի անդամները «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Այո, ուղարկվել է: Ամեն ինչ ընթանում է իր հունով, մենք ուղղակի պետք է տեսնենք, թե երբ կլինի դատարանի կողմից ընդունումը և երբ կսկսվի գործընթացը, ինչպես գիտեք, այն բավականին երկար ժամանակ է պահանջում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ ներկայում իրենք սպասում են ՄԻԵԴ-ի կողմից որոշակի հարցերի, որոնց պետք է տալ պատշաճ պատասխաններ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի 77-ամյա հովիվ Մամիկոն Խոջոյանը մոլորվելու հետևանքով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել մարտի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նրա առողջական վիճակն օրեցօր վատթարացել է: Խոջոյանը մահացել է մայիսի 21-ին: 

Նախորդ հոդվածը‘Օբաման հայտարարում է Սիրիայում իսլամիստներին հարված հասցնելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Հեֆֆերն. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ զարգացնել պաշտպանական համագործակցությունը ‘