‘ՀՀԿ-ականի սենսացիոն հայտարարությունը. Հայկական կողմը կարող է Նախիջևանի տարածքով ուղիղ ե/ու հաղորդակցություն ապահովել Իրանի հետ’

2393

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Հովհաննես Սահակյանը սենսացիոն հայտարարություն է արել՝ նշելով, որ չնայած հայկական կողմի հավատարմությանը խաղաղությանը` Ադրբեջանի նման ռազմավարության շարունակման դեպքում Հայաստանը կարող է փոխել իր «բարեհաճությունը» Նախիջևանի հանդեպ և վերջինիս տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ապահովել Իրանի հետ:

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջնական սահմանին ադրբեջանական մշտական դիվերսիաները պայմանավորված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Բաքվի դիվանագիտական ձախողումներով: «Այսօր ստատուս-քվոն հակամարտության գոտում պահպանվում է, իսկ Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է, այդ պատճառով Բաքուն ձգտում է իր կորուստները լրացնել սաբոտաժներով և դիվերսիաներով»,- նշել է պատգամավորը:

Ստեղծված պայմաններում Սահակյանն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք գնահատականն Ադրբեջանի գործողություններին: 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Ներկայացվել են 2014 թվականի բուհերի ընդունելության արդյունքները’