‘ՀՀԿ-ականները, բնականաբար, հավանության են արժանացրել Սերժ Սարգսյանի որոշումը ‘

1125

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, թե նիստում քննարկվել են Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի արդյունքները: Հաղորդում է Առավոտը: «Այդ որոշումը բխում է մեր պետական շահերից եւ դա արվել է բացառապես ելնելով ՀՀ-ի շահերից: Այդ հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան չպետք է փնտրել, քանի որ մենք տարիներ շարունակ նշել ենք, որ Եվրասիական եւ ԵՄ-ի ինտեգրումն իրար փոխլրացնող են»,- հայտարարել է Շարմազանովը:

Վերջինս նշել է, թե ՀՀԿ ԳՄ բոլոր անդամները հավանության են արժանացրել Սարգսյանի որոշումը, որ որեւէ մեկը դեմ չի արտահայտվել:  Հաղորդվում է նաեւ, որ մինչ նիստը կավարտվեր, ՀՀԿ շենքի դիմաց հավաքված ցուցարարները հեռացան:   

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ծեծի են ենթարկել ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանին եւ Հայկակ Արշամյանին. Տեսանյութ’