‘ՀՀԿ-ականները պաշտոններ են ստանում’

1238

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աշոտ Մարդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

***
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1968 թ. նոյեմբերի 11, ք. Գորիս

Կրթություն
1985-1987 թթ. — Թուրքմենստանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ
1989-1992 թթ. — Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1992-1995 թթ. — Գորիսի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական բաժնի 
վերստուգիչ տեսուչ 
1996-1997 թթ. — Գորիսի քաղաքային խորհրդի գործկոմի ‎‎ֆինանսական բաժնի վարիչ
1997-1999 թթ. — Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
1999-2000 թթ. — ՀՀ ‎ֆինանսների նախարարության վերահսկողության Սյունիքի բաժնի 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ
2000-2004 թթ. — Գորիսի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ
2004-2005 թթ. — ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսական բաժնի պետ
2005 – 2013 թթ. — ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ‎‎ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդականի 
դասային աստիճան:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մեկ այլ որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

***

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ

Կրթություն
1996-1999 թթ. — Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. — Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2008–2011 թթ. — Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. — «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր — «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը խոստանում է 2014-ի ընթացքում 15-40 %-ով բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ նախկին նախարար, թալիշ անկախականների առաջնորդ Հումաթզոդան Արցախում է’