‘ՀՀԿ-ական. Իշխանությունները կկրեն կենսաթոշակայինի պատասխանատվությունը ‘

1467

Իր վրա վերցնելով կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման հետ կապված պարտավորությունները, Հայաստանի իշխանությունները կրում են պատասխանատվություն: Նման տարօրինակ հայտարարությամբ է այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հանդես եկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, մոռանալով, սակայն, որ բարեփոխումների հաջողոթյան համար պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն 40 տարի անց:

Բաղդասարյանը նշել է, որ եթե նախկինում կառավարությունը հանդես էր գալիս կարճաժամկետ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ուղղված էին այս կամ այն ոլորտի բարեփոխումներին, ապա հիմա կենսաթոշակային համակարգի բարեփոխումով կառավարությունն «ընդունել է երկարաժամկետ ծրագիր», որն իր կարծիքով, «ուղղված է քաղաքացիների արժանապատիվ ապագայի ապահովմանը»:

 

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Հրաչ Մարտիրոսյան. Գիտության բերկրանքը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Բոլշեւիկի վերջինն ա լավ, նիմֆոմանուհու` բավարարվածը’