‘ՀՀԿ-ական պատգամավորը հերթական անգամ քվեարկում է ուրիշի փոխարեն. Տեսանյութ’

1233

Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, ով ավելի շատ հայտնի է «Բառադի Համո» մականվամբ, այսօրվա նիստի ընթացքում մի քանի անգամ քվեարկեց իր կուսակից Սամվել Ալեքսանյանի փոխարեն, ով ավելի շատ հայտնի է «Լֆիկ Սամո» մականվամբ:

«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն արձանագրել է այդ պահը: Լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նախ, փորձել է հերքել, որ քվեարկել է ուրիշի փոխարեն, ապա` հայտարարել է, որ «ուրիշի փոխարեն քվեարկելն էլ է բարոյական»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին, իր կուսակցի արարքը մեկնաբանելու փոխարեն խորհուրդ է տվել հետեւել մնացած խմբակցությունների պատգամավորներին:  Մանրամասները` տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի հունվար — սեպտեմբեր ամիսներին աճել է 3,2 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.58 դրամ/դոլար’