‘ՀՀԿ-ական պատգամավորը Ֆաքսին սխալ տեղ է սուրճ հյուրասիրել. Մամուլ’

1028

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ ասել եմ՝ ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում։ Հարց եմ տալիս ձեզ, նախարարը եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում», դժգոհել է հանրապետական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը։

«ՉԻ» – Փաստորեն Մուրադ Մուրադյանին թվացել է, թե այդ պատմության ամենատարօրինակ պահն այն է, որ ինքը ֆաքսին սուրճ է հյուրասիրել ոչ թե իր աշխատասենյակում, այլ ընդունարանում։ Իսկ պատմությունն այսպես է եղել՝ քարտուղարուհին մտել է ու զեկուցել, որ ֆաքսը եկել է, պրն Մուրադյանն էլ ասել է «սուրճ հյուրասիրի, մինչեւ վերջացնեմ»։ Դեռ լավ է, որ քարտուղարուհին չի ասել, որ դա շատ կարևոր ֆաքս է, թե չէ քյաբաբ-բան էլ կհյուրասիրեին։ Իսկ րնդհանրապես՝ պրն Մուրադյանն իզուր է նեղանում, որ իր անվան հետ կապված նման պատմություններ են շրջանառվում։ Հակառակը՝ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ նման պատմությունները միայն մեծացնում են նրա՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու շանսերը։

Նախորդ հոդվածը‘«Մարտի 1-ի» հանձնաժողովի հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների գործը’