‘ՀՀԿ-ական ռեկտորը տարին տարվա վրա կատարելագործում է իր՝ կաշառք վերցնելու մեխանիզմները’

915

Galatv.am-ը անանուն բողոք -դժգոհություններ է ստացել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներից, ովքեր նշել են, որ իրենք հոգնել են «կաշառակեր ռեկտորի քմահաճույքները տանելուց»:

«Պետական բարձր ատյաններում հայտարարում են, որ պայքարելու են կոռուպցիայի և կաշառակերության դեմ: Սերժ Սարգսյանը «ապահով Հայաստան» է քարոզում, իսկ նրա կուսակից ՀՀԿ-ական ռեկտորը, ով թատերական ակադեմիան 2008 թ-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ, խախտելով օրենքը սարքել էր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, տարին տարվա վրա կատարելագործում է իր՝ կաշառք վերցնելու մեխանիզմները: Այնպես որ, մենք այլևս մտադիր չենք հանդուրժելու նրա քմահաճույքները, բավական է՝ուտի մեր փողերը»:

Թերևս Զիլֆիմյանի գործունեությունից դժգոհ  ուսանողներն են «զարդարել» Արվեստների ակադեմիայի գեղեցիկ շենքը: Սև ներկով նրանք արտահայտել իրենց բողոք-դժգոհությունները ՀՀԿ-ական Հակոբ Զիլֆիմյանի նկատմամբ՝ թողնելով «կաշառակեր, կոռուպցիա, Զիլֆիմյան» գրառումները: 

Հարկ է նշել, որ սև ներկով ջնջվել են այդ գրառումները, բայց հետքերը մնացել են:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Արսեն Ջուլֆալակյանը’
Հաջորդ հոդվածը‘Կաթոլիկ և բողոքական աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը. Հռոմի պապը խաղաղության մոմ է վառել’