‘ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրը քանդում է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը՞ ‘

2140

Galatv.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, անառողջ մթնոլորտ է ստեղծել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, որի ռեկտորը ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն է: Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ֆարմանյանի քրոջը հաջողվել է իր ձեռքն առնել ամբողջ կառույցի կառավարումը՝ ընդհուպ մինչև իրեն ենթարկել ԲՀԿ-ական ռեկտորին: Եվ այս ամենը Անահիտ Ֆարմանյանին հաջողվում է եղբոր՝ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հովանավորությամբ:

«Բոլորն իրենից վախենում են, ինքն է մարդ ընդունում, կրճատում, հաստիքներ է ստեղծում ու վերացնում: Իր համար 5 ամիս առաջ մի նոր հաստիք ստեղծեց, ինչպիսին Մանկավարժական ինստիտուտը երբևէ չի ունեցել՝ արտաքին հարաբերությունների պրոռեկտոր: Շուրջ 20 աշխատակից կրճատել է, անցել է նաև պրոռեկտոր Ալեքսանյանին՝ պրոֆեսոր մարդ է, ասում է՝ «գնա դու գիրք կարդա…»: Իսկ ինքը, որ իրեն պրոռեկտոր հռչակեց, մանկավարժականի միջակ ուսանող էր, մեր ուսանողը, ոչ արտերկրում է եղել, ոչ վերապատրաստվել է, եղբոր հովանավորությամբ հռչակվեց պրոռեկտոր եւ հիմա քանդում է մեր հաստատությունը»,-galatv.am-ին ահազանգել են պետական մանկավարժական ինստիտուտի  դասախոսները: «Ինչ ուզում անում է, գնում է գիշերը տուն, համակարգչից չգիտես ինչ հանում, բերում ասում է՝ սա ձեզ ծրագիր: Երկրորդ օրը մոռանում է, մի ուրիշ ծրագիր է բերում, ու այսպես շարունակ… Ասում է՝ «Ո՞վ կարող է ինձ բան ասել, ես թիկունք ունեմ, չգիտե՞ք՝ իմ թիկունքն ով է…»: Ասում է՝ «Աշոտյանը եղբորս ընկերն է, իրար հետ են սովորել»: Մեկ էլ գալիս ասում է՝ «Ախպերս դրսում է սովորել, ընդեղ այսպես են անցնում, ճիշտը սա է», ու սաղ ինստիտուտն իրեն է ենթարկեցնում… Ոչ ոք ռիսկ չի անում խոսա: Էդքան հաստիքները հանեց, մարդկանց կրճատեց, լիքը ջահել լաբորանտկաներ է բերել-լցրել, սաղ ՀՀԿ-ական….»,- գրում է ԳԱԼԱ-ն:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Սամվել Ֆարմանյանի քույրը ձգտում է նաև Մանկավարժականի ռեկտորի պաշտոնին:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Մարիամ Հովհաննիսյան. Գոհարներ գրաբարի իջեւանյան բարբառից ‘