‘ՀՀԿ-ական վարչապետը ՀՀԿ-ական վարչության պետի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավորին. Մամուլ’

981

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197,45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամաս»-ն առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով»,- գրում է «Ժողովուրդը» և շարունակում. «Իսկ գիտե՞ք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն»:

Թերթին հայտնի է դարձել, որ այս ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ական վարչապետի կառավարությունը պետական գույքի կառավարման վարչության ՀՀԿ-ական պետ Արման Սահակյանի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանն է վաճառում պետական գույքը, այն էլ «ջրի գնով»: Իսկապես որ ՀՀԿ-ն ապահով Հայաստանում է ապրում:

Նախորդ հոդվածը‘Վանաձորյան բուհում գործել է «սամասուդի» տարբերակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դատաիրավական ԾԻԳ-ի պատմությունը նոր չէ. Մամուլ’