‘ՀՀԿ գրասենյակի հրդեհը մարված է (լրացված, ֆոտոշարք)’

1434

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք-Ադամյան փողոցում այրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շենքի տանիքը, iLur.am-ին հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Ինչպես iLur.am-ի թղթակիցը հայտնում է դեպքի վայրից, ԱԻՆ-ի աշխատողները փոխանցել են, որ այրվում է նորակառույց մասնաշենքի 10 քառ.մետր հատվածը, նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը եղել է գիպսակարտոնների բռնկումը: Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանը ժամանել է դեպքի վայր, իսկ հետո գնացել, իսկ ՀՀԿ-ականներից ոչ ոք դեռ չի ժամանել դեպքի վայր:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ: Այս տարվա մայիսի 22-ին ևս Հանրապետականի կենտրոնական գրասենյակում հրդեհ էր բռնկվել: Ամբողջությամբ հրդեհվել էր գրասենայկի տանիքը և երկրորդ հարկը։

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը դեպքի վայրից, այս պահին հրդեհը մարված է: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն:

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

Ամբողջ ֆոտոշարքը՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ալիևը երազում է ծածանել ադրբեջանական դրոշը Շուշիում և Ստեփանակերտում’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Վարչապետը հրաշալի գիտի «ատկատների» տեղերը ‘