‘ՀՀԿ-ի համար աշխատող գլխավոր «տասովշչիկների» մրցավազքում հաղթեց ՀՀ ոստիկանպետը’

1915

Տաթևիկ Պողպատյանը ֆեյսբուքում գրում է.

«Երեկ   ՀՀԿ-ի համար աշխատող  գլխավոր  տասովշչիկների մրցավազքում հաղթեց   ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՊԵՏԸ:

Հանրապետական կուսակցության հենարանը Հայաստանում ապրող, կյանքի հատակում գտնվող մարդիկ են և նրանց ՎԵՐԱՀՍԿՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ,  դա պարզ երևում էր ընտրությունների օրը:

Երեկ  մենք տեսանք,  թե ինչ տեսակ մարդիկ էին աշխատում ՀՀԿ-ի համար, և պարզ դարձավ, որ նրանց  գործողությունների  պատասխանատուն ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

Իմ տեղամասում ոստիկանները ամբողջ ընտրական գործընթացի ժամանակ ազատ տեղաշարժվում էին տեղամասում և շփվում հհկականների հետ, իսկ արդեն հաշվարկին  ճշտում ՀՀԿ-ի և ՀԱՏԿԱՊԵՍ Կոնգրեսի հավաքած ձայների քանակը: Ընտրությունների ժամանակ տեղամասում գտնվող «ԿՅԱՆՔ»  ՀԿ-ի ներկայացուցիչը, ով այդ թաղի հայտնի ՀՀԿ-ական տասովշչիկ էր, բացահայտ համագործակցում էր ոստիկանության հետ՝ ընտրակեղծիքիներ կազմակերպելու համար:

Երբ ես նկարահանում  էի ոստիկաններին, նրանք այնքան էի լարվում և նեղանում դրանից, կարծես   իրենք հանցագործ են, դու էլ ոստիկան, ով նրանց բռնացրել է հանցագործության վայրում: Իսկ օրվա  վերջում նրանցից մեկը ինձ ասում է, թե  բա կարելի է այդպիսի բաներ անել… ոստիկանների բարոյական սկզբունքները ոչնչով չէին տարբերվում թաղային խուժանի սկզբունքներից:

Ընտրության օրը ոստիկանապետ Վովա Գասպարյանը  իր մաշկից դուրս էր գալիս, որպեսզի կարողանա  ապահովել ռեժիմի տոկոսները: Նա իր քաղմասային պահեստանոցից հանել էր ամեն տեսակ խաժամուժ՝   անբարոյական կանանցից սկսած՝ մինչև մարդասպաններ ու քրեական աշխարհի ներկայացուցիչներ:

Այս ամենը երկրի ոստիկանապետը անում է, որպեսզի ցույց տա  յուր նախագահին, որ ինքը ավելի թանկ արժե, քան հայտնի օլիգարխները, քանի որ նրա ենթակայության տակ են  ոչ թե խանութների աշխատողները կամ հարգանք ունեցող թաղի տղաները, որոնք, հնարավոր է՝  բարոյական որոշ սահմաններ չանցնեն,  այլ կյանքի հատակում գտնվող, ամեն ինչին ընդունակ հանցագործները, ովքեր չունեն ոչ մի բարոյական սահման… Ոստիկանապետը երեկ մեզ բոլորիս  համոզեց, որ  ՀՀԿ-ի գլխավոր  տասովշչիկը ինքն է, այլ ոչ թե օլգարխները, որոնց  արդեն հրաժեշտ տալու ժամանակն է… քանի որ  ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ  Է ԿԵՂԾՈՒՄ,  ՔԱՆ ՈՐևԷ ՕԼԻԳԱՐԽ…»:

Նախորդ հոդվածը‘Նոր ակցիզային հարկ գազալցակայանների վրա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’