‘ՀՀԿ-ի մեդալավորները. Նուշիկյանը Մանթաշյանց ասպետ, Սեդրակյանն ու Այվազյանը՝ գյուտարարներին տրվող մեդալակիրներ’

3576

ԱԺ Հանրապետական խմբակցության կազմում բավականին ուշագրավ կենսագրությամբ անձնավորություններ կան: Քաղաքական եւ հասարակական կյանքում նրանցից շատերի արած-չարածներին գրեթե ողջ հանրությունն է ծանոթ: Մինչդեռ պարզվում է, ՀՀԿ խմբակցության մեծ մասը այնպիսի շքանշանների եւ մեդալների է արժանացել, որ նույնիսկ աներեւակայելի է: Ու եթե այդ ցանկից հանենք մի քանի անձանց, (օրինակ՝ Մանվել Գրիգորյանին), ովքեր իրենց պարգեւները իրապես ստացել են կատարած գործի եւ ունեցած վաստակի համար, ապա մնում է միայն զարմանալ, թե այս կամ այն հանրապետկանները ո՞ր արժանիքների համար են արժանացել նման բարձր պարգեւների: Եւ դա այն դեպքում, որ նրանց մեծ մասը ոչ միայն Ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել, այլեւ՝ նույնիսկ բանակում էլ չի ծառայել:

Ահա այդ ուշագրավ ցանկը

Հովիկ Աբրահամյան

\"\"Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, (Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները), ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, (ԼՂՀ շքանշանով պարգևատրվում են տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ունեցած ակնառու նվաճումների համար, որոնք նպաստում են ԼՂՀ ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին), միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործումկարեւոր ներդրում ունենալու համար ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով:

\"\"Վարդան Այվազյան

2004թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով, 2006թ.` «Անանիա Շիրակացի»մեդալով, (Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները): 






\"\"

Կարեն Ավագյան

2001 եւ 2006թթ. պարգեւատրվել է ԵՊԲՀ  70- եւ 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով: 2006թ.` ՀՀ վարչապետի մեդալով:

 

 

 

 

 

 

\"\"Սուքիաս Ավետիսյան

 

Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1981թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.):

 

 

 

 

 

 

\"\"Արա Բաբլոյան

2000թ. ԵՊԲՀ 70-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է «Ոսկե մեդալով» եւ պատվավոր հավաստագրով, 2005թ.` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից` կրթության եւ գիտության ոլորտում ներդրված ավանդի եւ ԵրՊԲՀ  75-ամյակի կապակցությամբ: 2005թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով: 2005թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգեւատրվել է «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով»: Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար` 2005թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգեւատրվել է «Officier de I\’Ordre National Du Merite» մեդալով: 2007թ.` պարգեւատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, (Շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործականգործունեության համար: Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները,ինչպես նաև բարեգործները և այլ անձինք): 2007թ. պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ՀՀ ոստիկանության մեդալով, ՀՀ ՊՆ նախարարի հրամանով 2012թ. պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

\"\"Հայկ Բաբուխանյան

Պարգեւատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հուշամեդալով (2003թ.), Եվրոպական բնագիտական ակադեմիայի «Սպիտակ խաչ» (2004թ.) եւ «Պատվո նշան» (2009թ.) շքանշաններով, Օտտո ֆոն Բիսմարկի մեդալով (2011թ.):







\"\"Արթուր Գեւորգյան-Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան

2011թ. պարգեւատրվել է  Երեւանի  քաղաքապետի ոսկե մեդալով:








\"\"Նահապետ Գեւորգյան

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների:








\"\"Հրանտ Գրիգորյան

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996թ.), (Շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար): «Մարշալ Բաղրամյան» (2001թ.), (ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին),  «Անդրանիկ Օզանյան» (2003թ.), (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), եւ «Վազգեն Սարգսյան» (2003թ.) (ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), մեդալներով:

\"\"Մանվել Գրիգորյան

Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ՀՀ), (Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար),  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» շքանշանով (2000թ. ԼՂՀ), Ոսկե արծիվ» շքանշանը հանձնվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց), Երկրապահի օրվա առթիվ` ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան»շքանշանով (2002թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների` «Պատվավոր քաղաքացի» կոչման:




\"\"Մարգարիտ Եսայան

2003թ. արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարության շնորհակալագրի, 2008թ.` «Տարվա լրագրող» կոչման («ԴեՖակտո» ամսագիր)  2010թ.` ԵՄ «ՏԻ ռեպորտաժ» ծրագրի շնորհակալագրի, 2011թ.` Երեւանի մամուլի ակումբի «Լրագրողական հետաքննություն» մրցանակի` «Տիեզերական» գիրքը կազմելու եւ խմբագրելու համար: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Հայոց բանակի 20-ամյակ» հուշամեդալով:






\"\"Արտակ Զաքարյան

2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2008թ.` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները). 2009թ.` ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալով,  ԵՊՀ արծաթե հուշամեդալով: ՀՀ ՊՆ նախարարի հրամանով 2011թ. պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով. (ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները),  ՀՀ ՊՆ նախարարի հրամանով 2012թ.պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

\"\"Ռազմիկ Զոհրաբյան

2000թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, 2005թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), եւ ՀՀ վարչապետի հուշամեդալով:





\"\"Կարեն Կարապետյան— Տաշիրի Կարեն

Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար):






\"\"Դավիթ Հարությունյան

Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» (Շնորհվում է ակնառու պետական և հասարակականքաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար) մեդալներով:






\"\"Խոսրով Հարությունյան

2002թ. պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով. (Շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար):









\"\"Արաիկ Հովհաննիսյան

2006թ. համայնքի հիմնախնդիրների լուծման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով, նրան շնորհվել է Շենգավիթ համայնքի պատվավորքաղաքացու կոչում:  Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ 2011թ. պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:







\"\"Վրեժ Մարկոսյան –(«Տիգրան Մեծ» տպարանի սեփականատեր)

Պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով (2006թ.),  Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով (2007թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2010թ., ՀՀ), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար):





\"\"Մկրտիչ Մինասյան

Պարգեւատրվել է Վ.Լենինի հոբելյանական մեդալով (1970), միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով (2004), բնության եւ հասարակության միջազգային ակադեմիայի կողմից` Լեյբնիցի մեդալով (2008):








\"\"Ռուզաննա Մուրադյան (1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն)

2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա  լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով, (ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով:




\"\"Սամվել Նիկոյան

2005 թվականին հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրվել է ՀՀզինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), իսկ 2006թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:





\"\"Գարեգին Նուշիկյան

Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, «Մանթաշյանց ասպետ» արծաթե շքանշանով (2011թ.):








\"\"Էդուարդ Շարմազանով

2005թ. արժանացել է «Հայկյան» մրցանակին՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար։ 2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ  «Գարեգին Նժդեհ» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), 2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով, (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), 2009թ. Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով, 2011թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով:

\"\"Շուշան Պետրոսյան

2008թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով, (ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները):  






\"\"Արտակ Սարգսյան. SAS-ի Արտակ

2008թ. պարգեւատրվել է  «Հայրենիքին  մատուցած ծառայությունների համար» 2-րդ  աստիճանի մեդալով, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար):  







\"\"Մարտին Սարգսյան

Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով (1999թ.), ՀՀ վարչապետի պարգեւով (2001թ.), շնորհակալագրով (2005թ.) եւ հուշամեդալով (2006թ.), Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով (2006թ.), ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգրով (2006թ.), ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգրով (2006թ.), ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակով (2007թ.), ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալով (2009թ.):





\"\"Սեդրակ Սարոյան  

Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով (1999թ.), ՀՀ վարչապետի պարգեւով (2001թ.), շնորհակալագրով (2005թ.) եւ հուշամեդալով (2006թ.), Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով (2006թ.), ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգրով (2006թ.), ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրինախարար Գ. Գրեֆի պատվոգրով (2006թ.), ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակով (2007թ.), ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալով (2009թ.):





\"\"Մհեր ՍեդրակյանԹոխմախի Մհեր

 

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (ԼՂՀ, 1996թ.), ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» (2004թ.), (ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները), «Անանիա Շիրակացի» (2006թ.), (Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար: Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները):  «Ազատագրում»  ՀԿ կողմից` «Հաղթանակ» (2012թ.), ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012թ.) մեդալներով: 2008թ.արժանացել է  «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին:

\"\"Սամվել Ֆարմանյան

Պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շնորհակալագրով:

Նախորդ հոդվածը‘Թևան Պողոսյան. Թիվ 1 ընտրատարածքում ընտրվեց մի մարդ, ում նկարն էր միայն հնարավոր տեսնել պաստառների վրա’
Հաջորդ հոդվածը‘Երեկվա ընտրություններում մամուլի արձանագրած բազմաթիվ խախտումների դեպքերով քրգործեր չեն հարուցվել’