‘ՀՀԿ-ի «քֆուրը». «ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ».Մամուլ’

1378

Հանրապետականների և, մասնավորապես, հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր և խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և մանրամասնում.

««ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ», «Ով արեց՝ ՕԵԿ է». «Ով գրեց՝ ՕԵԿ է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծամասնության ներկայացուցիչները։ Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում է որպես հայհոյանք, թերևս չի էլ կասկածում։

Նշենք, որ քաղաքական սույն մոդեռն հայհոյանքը լայն տարածում ունի հատկապես երիտասարդ հանրապետականների շրջանում։ Այն իր կիրառումն է ստացել դեռևս 2008-ից սկսած։ Բայց եթե այն ժամանակ հատուկենտ ՀՀԿ-ական գործիչներ էին դիմում դրան, այժմ այն իր հաստատուն տեղն ունի քաղաքական ոչ հրապարակային լեքսիկոնում»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Մահացել է Նելսոն Մանդելան’
Հաջորդ հոդվածը‘«Ցտեսություն, Եվրոպա՛» համաժողովի վրա ծախսվել է 17 մլն դրամ. Մամուլ’