‘ՀՀԿ-ն ԿԸՀ ներկայացրեց Ավագանու ընտրություններին գրանցման փաստաթղթերը’

1002

Քիչ առաջ ՀՀԿ ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցման փաստաթղթերը, iLur.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որից հետո ընտրական ցուցակը կհրապարակվի ԿԸՀ-ի կայքում: 

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է վաղը՝ ժամը 18.00-ին: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցություններ Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Գյումրեցիները լավագույնն էին դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունում’