‘ՀՀԿ-ն հետաձգեց հանրահավաքը’

1179

ՀՀԿ-ն հետաձգել է Ազատության հրապարակում իր այսօրվա հանրահավաքը:

«Արկածախնդիրները ամեն ինչ ուզում են հանգեցնել նրան, որ ժողովրդի երկու բևեռները առճակատման գնան», Aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պարզաբանելով հարցը, թե ինչու է ՀՀԿ-ն հետաձգել Ազատության հրապարակում իր այսօրվա հրավիրած հանրահավաքը: Ի դեպ, այդ հանրահավաքի մասին հանրապետականները խոսում էին դեռ քարոզարշավի ընթացքում: Գալուստ Սահակյանը կողմ է հանրահավաքը հետաձգելու կուսակցական որոշմանը: Նրան բարկացնում է այն, որ «մարդիկ չեն ուզում իրենց ասելիքը խաղաղ, հանգիստ ասել»: Սահակյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում և հասարակությունը, և ինքը՝ «փոքրամասնությունը» (նկատի ունի Ազատության հրապարակում հանրահավաք անող ընդդիմադիր ուժերին ու գործիչներին) կհասկանան, որ փոքրամասնությունը  պարտավոր է հաշվի նստել մեծամասնության կարծիքի հետ: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունում դեռևս քննարկվում է ընտրախախտման 96 դեպք’