‘ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ գլխաքանակ ապահովելու համար’

1155

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր և ԱԺ որոշման նախագծեր, որոնցից երկուսի օգտին կողմ քվեարկեցին 63 ՀՀԿ-ականներ, և որոշման նախագծերը չընդունվեցին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միանգամից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ականները չեն կարողացել այսօր գլխաքանակ ապահովել, և ընդմիջման ընթացքում Վահրամ Բաղդասարյանը զբաղվելու է իր հիմնական գործառույթով՝ «փախած» ՀՀԿ-ականներին բերման ենթարկելով: Հետաքրքիր է՝ կկարողանան 20 րոպեի ընթացքում ԱԺ բերման ենթարկել Հայաստանից բացակայող ՀՀԿ-ականներին:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյանների տան մոտ իրավիճակը լարված է (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’