‘ՀՀԿ-ում քննարկում են՝ գնա՞լ, թե չգնալ Ազատության հրապարակ’

1627

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս պահին քննարկում է հնարավոր տարբերակները՝ վաղը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու կամ չանցկացնելու վերաբերյալ։

«Առաջիկայում, մոտ ժամանակներս, կհայտնենք մեր որոշման մասին»,- «Ա1+»-ին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն վաղը 14.00-ից մինչեւ 21.00-ն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին իրազեկել էր Երեւանի քաղաքապետարանին։Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց որ սպասելու է Սերժ Սարգսյանին՝ հրապարակում հանրության աչքի առաջ «իշխանությունը ժողովրդին հանձնելու» մեխանիզմները քննարկելու:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Ալթունյան. «Ես կողմնակալ չեմ» ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Գյումրիում՝ ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների (լուսանկարներ)’