‘ՀՀՇ արտահերթ համագումարը դեմոկրատիայի և բազմակարծության բացառիկ դրսևորում էր ‘

1539

Միանում են ընկերոջս` Սամվել Թեյմուրազյանի տպավորություններին

Անկեղծ ասած, Կոնգրեսի հասցեին հնչող մեղադրանքներից ամենաանընդունելին համարում  եմ այն պնդումը, թե իբր Կոնգրեսը և նրա առանձին մարմինները դեմոկրատական կառույցներ չեն, և ամեն ինչ որոշվում է բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:

Իհարկե, այդ տպավորությունը ստանալու համար կան օբյեկտիվ հիմքեր. դրանք են` Կոնգրեսի ներսում Լևոն Տեր-Պետրոսյանի բացարձակ հեղինակությունն ու նրա համակիրների կողմից Տեր-Պետրոսյանի հանդեպ տածած անվերապահ վստահությունը, և բնականաբար, առաջնորդական այս գործոնները կամա, թե ակամա իրենց հզոր ազդեցությունն են ունենում որոշումների կայացման գործում:

Անձամբ ես, այս փաստով միայն հպարտանում եմ, որովհետև ոչ բոլոր քաղաքական ուժերին, և անգամ, ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվում ունենալ այս տրամաչափի պետական-քաղաքական գործիչ:

Բայց այս փաստն ամենևին չի նշանակում, թե Կոնգրեսը դեմոկրատական կառույց չի, որովհետեև ոչ դեմոկրատական ուժը երբեք չէր կարող քաղաքական օրակարգում մշտապես պահել ժողովրդավարության կայացման հարցը, իսկ Կոնգրեսի անդամներին երբեք չէր հաջողվի մտնել ավտորիտարիզմի դեմ պայքարի քարքարոտ ուղին, եթե նրանք իրենց տեսակով և աշխարհհայացքով չկրեին ժողովրդավարության և հիմնարար ազատությունների ամբողջ արժեհամակարգը: Այդ ուղին անցնելու համար, իսկապես, ներքին մղում և գաղափարական հիմնավոր համոզմունք է անհրաժեշտ:

Եվ մասնավորապես երեկ տեղի ունեցած ՀՀՇ արտահերթ համագումարը դեմոկրատիայի և բազմակարծության բացառիկ դրսևորում էր, որը, համոզված եմ, անկարելի է տեսնել հայաստանյան որևէ այլ քաղաքական կառույցում:

Արշակ Մանուչարյան

Նախորդ հոդվածը‘Տեղի է ունեցել ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագի թաղման արարողությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում (տեսանյութ)’