‘ՀՀՇ համագումարին հրավիրված են նաև ոչ կոալիցիոն բոլոր խմբակցությունները’

1206

Դեկտեմբերի 22-ին կայանալիք «Հայոց համազգային շարժում» կուսակցության համագումարին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները և Ազգային ժողովի ոչ կոալիցիոն խմբակցությունները, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը»: Այս մասին iLur.am-ին հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ուղարկված պաշտոնական հրավերների մասին, իսկ իրենց որոշման մասին տեղյակ կպահեն: Մեր դիտարկմանը, թե ՀՀՇ-ն հրավիրել է ոչ կոալիցիոն բոլոր խմբակցություններին, Ուրիխանյանն ասաց. «Այդ հրավերն ինձ դեռ անհասանելի է»:

Նախորդ հոդվածը‘«Տարոն 1-ին Գեղեցիկ արքայի թագադրում» ակցիա (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում (տեսանյութ)’