‘ՀՀՇ. Վանոյին վտարող ռեժիմն ու իր պարագլուխները վտարվելու են պատմությունից ‘

1512

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆՈՒՆԴԴ, ՎԱՆՈ
Հայոց Համազգային Շարժման վարչությունը եւ կուսակցության հանրապետական խորհուրդը շնորհավորում են Վանո Սիրադեղյանին`ծննդյան 66-ամյակի առթիվ։
Վանոն` իր գրական կենսագրությամբ հայ գրականության անբաժան մասն է՝ տաղանդների, մեծերի, դասականների շարքում։
Վանոն` իր քաղաքական կենսագրությամբ ղարաբաղյան շարժման ղեկավարներից եւ հայկական պետականության ստեղծողներից է՝դարձյալ մեծերի շարքում։
Վանոյի գրական ու քաղաքական վաստակն անշրջանցելի են ու արձանագրվելու են պատմության մեջ։
Պատմությունն արձանագրելու է նաեւ, որ 21-րդ դարում նույն այդ անկախ պետության մեջ հաստատված մի ռեժիմ վտարանդիդարձրեց իր դասական գրողին ու պետականության հիմնադիրներից մեկին։ Վանոն մնալու է մեր պատմության մեջ։ Պատմությունից վտարվելու ու մոռացության են մատնվելու այդ ռեժիմն ու իր պարագլուխները։
Շնորհավոր ծննունդդ Վանո։
ՀՀՇ Վարչություն
ՀՀՇ հանրապետական խորհուրդ

Նախորդ հոդվածը‘Մեսին ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, Գվարդիոլան՝ լավագույն մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի համատեղ ցույց վերաքննիչ դատարանի եւ նախագահականի դիմաց (Ֆոտոշարք)’